«Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ի կողմից իրականացվող ծրագրի շրջանակներում ստեղծվել է ծնողական նախաձեռնություն: Նախաձեռնության անդամները ծնող լինելուց զատ, նաև հանդիսանում են երեխաների պաշտպանության հարցերով զբաղվող մասնագետներ՝ հոգեբաններ, սոցիալական աշխատողներ, հանրային առողջապահության ոլորտի ներկայացուցիչներ:
Ընդհանուր առմամբ, նախաձեռնության նպատակն է իրազեկել Երևանի և մարզերի ծնողներին իրենց երեխաներին առնչվող խնդիրներին և առաջարկել արդյունավետ մեխանիզմներ ծնողների համար:
Հաշվի առնելով հայալեզու գրականության սակավությունը ծնողների համար նախատեսված նյութերում՝ ուղղված երեխաների սեռականությանը, հոգեբանների, հանրային առողջապահության ոլորտի մի շարք ներկայացուցիչների կողմից, ովքեր նաև ծնողներ են, մշակվեց այս կայքը, որը հիմք կծառայի ծնողների համար ստանալու գիտելիքներ՝ իրենց երեխաների հետ սեռականության վերաբերյալ խոսելու համար: Իսկ դեռահասների և երիտասարդների համար, այն կծառայի՝ որպես գիտական և հիմնավորված տեղեկատվության աղբյուր:
Սեռականության հիմնական թեմաները, ինչպես նաև երեխայի հետ խոսելու առավել դյուրին ձևերը նկարագրված են կայքի առանձին հատվածներում, որը թույլ կտա ծնողներին և երեխաներին հեշտությամբ գտնել անհրաժեշտ տեղեկատվությունը:
Այս կայքը նախատեսված է ծնողների և դեռահասների (14-18 տարեկան) համար: